24.11.2024
Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստյան Կուրց
prev Նախորդ նորություն

Մարատ Ուելդանով-Գալուստյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման

Բաքվում ձերբակալված հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը:


Ուելդանովի գործի քննությունը Բաքվի դատարանում ավարտվեց: Փակ դատավարությունն անցկացվել է դատավոր Սամիր Ալիևի նախագահությամբ:


Ավելի վաղ VERELQ-ը հայտնել է, որ ՌԴ քաղաքացիներ Մարատ Ուելդանովը և Ելենա Մակարենկոն 2016 թվականի հուլիսի 9-ին բերման էին ենթարկվել Բաքվում: 15 օր անց Մակարենկոն ազատ արձակվեց: Ինչպես հայտնել են Ուելդանովի և Մակարենկոյի հարազատները` Մարատին սկզբնական շրջանում մեղադրում էին Հայաստանի օգտին լրտեսելու մեջ, իսկ ավելի ուշ նրա նկատմամբ թմրանյութերի պահման և տարածման մեղադրանք առաջադրեցին:


Ուելդանովի հարազատներին ուղղված նամակում ՌԴ-ում Բաքվի դեսպանատունը պարզաբանել էր, որ նրա դեմ գործը զգալիորեն դժվարանում է բերման ենթարկվածի ազգության պատճառով:


Օրերս, դիմելով VERELQ-ի խմբագրություն, Մարատի քույրը տեղեկացրեց, որ հեռախոսազրույց է ունեցել վերջինիս հետ և նա նշել է, որ նրան բերման երնթարկելուց հետո առաջին օրերին ծեծի են ենթարկել: