24.11.2024
Զախարովան ադրբեջանական ԶԼՄ-ների հոդվածները որակել «գռեհիկ»
prev Նախորդ նորություն

Թուրքիան հատել է կարմիր գիծը. Ավստրիա

Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստյան Կուրց
Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստյան Կուրց

Թուրքիան հատել է «կարմիր գիծը»՝ նախագահի լիազորությունների ընդլայնման հարցով հանրաքվե անցկացնելով, ուստի պետք է դադարեցնել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցություններն այդ երկրի հետ:

Ինչպես հաղորդում է korrespondent. net-ը, այս մասին հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստյան Կուրցը ԵՄ երկրների արտգործնախարարների հետ հանդիպումից առաջ:

«Հանրաքվեն իշխանությունը մեկ մարդու ձեռքերում կենտրոնացնելու ևս մեկ քայլ է: Եվ սա ազդանշան է Եվրամիության համար, որ Թուրքիան գնալով ավելի է հեռվանում Եվրոպայից և մեր արժեքներից: Ցանկանում եմ, որպեսզի ԵՄ-ն բաց և խիզախ գիծ վարի. Թուրքիայի հետ շփումներ՝ այո, բայց անդամակցում՝ ոչ»,-ասել է Կուրցը:

Նա նաև նշել է, որ ԵՄ-ն պետք է Անկարայի հետ համագործակցության նոր կանոններ մշակի: