24.11.2024
Խնդրում եմ իմ նկատմամբ մարդկային վերաբերմունք. Բաքվում բանտարկված Գալուստյանի խնդրանքը
prev Նախորդ նորություն

Ադրբեջան–Թուրքիա–Վրաստան առանձին ռազմական միության ստեղծման հարցն այս պահին օրակարգում չէ

Հարավային Կովկասի զագացումը կախվաշ է Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի սերտ կապերից։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ–ին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մեսութ Օզջանը, փոխանցում է vesti.az–ը։

Նա նշել է, որ այդ երկրների միջև եռամիասությունը տարածաշրջանի անվտանգության երաշխիքն է ու նպաստում է տնտեսական զարգացմանը։

Ըստ նրա, Թուրքիան մեծ ներդրումներ է կատարել Ադրբեջանում ու Վրաստանի, ինչը ռազմավարական հարաբերությունների համար հիմք։

Նա նշել է, որ Բաքուն, Անկարան ու Թբիլիսին զարգացնում են էներգետիկ ու տրանսպորտային նախագծեր։

Անդրադառնալով երեք երկրների ռազմական միության հեռանկարներին նա նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը համագործակցում են նրա հետ, սակայն առանձին ռազմական միության հարցն այս պահին օրակարգում չէ։