Մի քանի ամսվա ընթացքում շահագործման կհանձնվի կենտրոնական միջանցք՝ «Մետաքսե ճանապարհի» կարևոր բաղկացուցիչը հանդիսացող «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգիծը: Այս մասին Պեկինում՝ «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» ֆորումի բացման ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիբ Էրդողանը: Էրդողանի խոսքով, Թուրքիան պատրաստ է լիովին աջակցել «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնությանը։ «Համարում եմ, որ համագործակցության նման մոդելից բոլորը միայն կշահեն և Թուրքիան պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերել այդ նախաձեռնությանը»,- ասել է Էրդողանը։ Նրա խոսքով, այդ տրանսպորտային նախագիծը ավանդ կներդնի՝ «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնությանը միացած երկրների ենթակառուցվածքի և տեխնիկական հնարավորությունների զարգացման մեջ և կնպաստի ցամաքային, ծովային և օդային հաղորդակցության ծրագրերի առաջընթացին։