Բելառուսը դատի է տվել ՀՀ-ին
ԵԱՏՄ անդամ Բելառուսի Հանրապետությունը դատական կարգով վիճարկում է Հայաստանի Հանրապետության Կառավարության պետական գնումների կայքի ոչ թափանցիկ լինելը։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրել է գնումների փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը։
«Հայաստանի պետական գնումների կայքը թափանցիկության առումով խնդիր ունի, չի համապատասխանում ԵԱՏՄ պայմանագրերին, մասնավորապես հոդված 88-ի դրույթներին։ Ստացվում է՝ ՀՀ կառավարությունը ստանձնում է պարտավորություններ՝ առանց դրանք պատշաճ կերպով կատարելու»,- ասաց փորձագետը։
Մանուկյանի խոսքով՝ ԵՍՏՄ անդամ Բելառուսի կառավարությունը բավականին լուրջ է վերաբերվում իր ստանձնած պարտավորություններին և «սուբյեկտների շահերի պաշտպանությանը», ինչը ցանկալի կլիներ, որ լիներ նաև ՀՀ կառավարության կողմից։
«Նորմալ չէ, որ մենք ստանձնել ենք պարտավորություններ, սակայն չենք փորձում դա ֆորմալացնել: Եթե ՀՀ կառավարությունը միշտ բարձրաձայնում է, որ հավասար ու մրցակցային պայմաններ է տեղծում, ապա դա պետք է ապահովի»,- ընդգծեց տնտեսագետը`հավելելով. «Մրցակցային շուկայի մի պայմանն էլ տեղեկատվության թափանցիկությունն է։ Այս պարագայում այնքան էլ կարևոր չէ, որ սրա մասին Բելառուսն է բարձրաձայնում, այլ այլն, որ եթե մենք ուզում ենք հնարավորինս մրցակցային շուկա ունենալ, ապա պետք է տեղեկատվության թափանցիկությունն ապահովենք»:
Թե Հայաստանի համար ինչպիսի իրավական հետևանքներ կարող է ունենալ Բելառուսի այս քայլը և ինչ պետք է անի հայկական կողմը` ՀՀ կառավարությունից խոստացել են տեղեկատվությանը ծանոթանալուց հետո մեկնաբանությամբ հանդես գալ։