Վրաստանի նախակին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի եղբորը՝ Դավիթ Սահակաշվիլիին, զրկել են Ուկրաինայում մշտական բանկության իրավունքից: Այս մասին հայտնում է քաղաքական գիծիչն Facebook-ի իր էջում: «Ես երեկ տեղեկացա, որ Ուկրաինայի անվատանգության ծառայության նամակի հիման վրա չեղարկել են իմ եղբեր Դավիթ Սահակաշվիլիի՝ Ուկրաինայում մաշտական բանկության իրավունքը, եւ նա պետք է լքի երկիրը», - ասված է Սահակաշվիլիի գրառման մեջ: Նա ստորություն է որակել կատարվածը: Սահակաշվիլին 2015 թ-ի մայիսից նշանակվել էր Օդեսային նահանգապետ: Անցյալ տարվա նոյեմբերին նա հրաժարական տվեց: Վրաստանում Սահակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում եւ նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում: Միեւնույն ժամանակ վրացական իշխանություններին չի հաջողվել Սահակաշվիլիին հայտարարել միջազգային հետազխուզում: Ինքը՝ Սահակաշվիլին, չի ընդունում իրենց առաջադրած մեղադրանքները՝ համարելով դրանք քաղաքական հետապնդում: