8.06.2025
«Ռոսնեֆտը» մտադիր է ձեռք բերել Փոթիի նավահանգաստի տերմինալի վերահսկիչ փաթեթը
prev Նախորդ նորություն

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը կայցելի Վրաստան

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով, փոխնախագահ Մայք Փենսը մեկ ամսից կայցելի Էստոնիա, Վրաստան եւ Մոնտենեգրո, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել են փոխնախագահ Փենսի գրասենյակից:


Թալինում ԱՄՆ-ի փոխնախագահը կհանդիպի երեք Բալթյան երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի ու Լիտվայի նախագահներին:


Թբիլիսիում Մայք Փենսը Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլիի եւ վարչապետ Քվիրիկաշվիլիի հետ նախատեսում է քննարկել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ ներկա գտնվել ԱՄՆ-ի եւ Վրաստանի միասնական զորավարժություններին:


Պոդգորիցայում փոխնախագահ Փենսը քննարկելու է ԱՄՆ-ի եւ Մոնտենեգրոյի միջեւ համագործակցության զարգացումը:

Քննարկվել են Բելառուսից ՀՀ տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների հնարավորությունները
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին