«Ռոսնեֆտը» մտադիր է ձեռք բերել Փոթիի նավահանգաստի տերմինալի վերահսկիչ փաթեթը
«Ռոսնեֆտ» ՌԴ պետական կորպորացիան պատրաստավում է ձեռք բերել Վրաստանի Փոթիի նավահանգաստի տերմինալի բաժնետոսմեսրի վերահսկիչ փաթեթը:
Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Ռոման Գոցարիձեն:
Նրա խոսքով, Փոթիի նավահանգաստի տերմինալիի բաժնետոսմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք բերելու վերաբերյալ ռուսաստանյան ընկերության մտադրության մասին հայտնել է աղբյուր, որի ինքնությունը նա չի բացահայտել: Գոցարիձեն կոչ է արել Վրաստանի իշխանություններին անհապաղ ընդունել օրենսդրական փոփոխություններ, որոնք պետք է լինեն Ռուսաստանի գործողություններին պատասխան:
«Երկու տարի առաջ Վրաստանի կառավարությունը չի խանգարել «Ռոսնեֆտին» Փոթիի տերմինալի բաժնետոսմերի 49 տոկոսը ձեռք բերել: Կառավարություն, որ թույլ է տալիս հաշվի չառնել երկրի օրենքները կամ անգօրծունակ է, կամ կոռումպացված: Կառավարությունն անհապաղ պետք է արձագանքի այս փաստերին», - ասել է նա:
Հիշեցնենք, որ 2015 թ-ին «Ռոսնեֆտը» ձեռք է բերել Փոթիի նավթային տերմաինալի սեփականատեր Petrocas Energy Group ընկերության բաժնետոսմերի 49 տոկոսը: