Սահմանադրական փոփոխություններով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է ստանալ իշխանություն, որը անվերահսկելի կլինի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը: Հիշեցնենք, կիրակի օրը Թուրքիայում տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «Այո»-ն ստացավ 50 տոկոսից ավելի ձայն: Ըստ Փայլանի, նախագահական համակարգը կազդի ընդդիմադիր դաշտի վրա, քանի որ նա, որը ստանում է 50 տոկոսից ավելի ձայն, դառնում է մեծամասնություն եւ կարող է անել, այն ինչ ուզում է: «Էրդողանն ամեն կերպ փորձում է ճնշումներ գործադրել ընդդիմադիր կուսակցությունների վրա, նույնը նաեւ քրդական ժողովրդին է վերաբերում. ցավոք սրտի, Էրդողանը կշարունակի իր այդ գործողությունները, բայց մենք շարունակելու ենք պայքարը»,- հավելել է նա: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: