24.11.2024
Երևանում կայացել են ԵԱՏՄ-Իրան բանակցությունները. պատրաստվում է նոր համաձայնագիր
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում արգելափակվել են Հանրային ռադիոյի armradio.am և razm.info կայքերը

Ադրբեջանում արգելափակվել են Հայաստանի հանրային ռադիոյի armradio.am եւ razm.info կայքերը։ Դա հիմնականում պայմանավորված է նախօրեին շփման գծում ստեղծված լարված իրավիճակի մասին Հայաստանի հանրային ռադիոյի կայքում՝ հատկապես ադրբեջաներենով, տարածված տեղեկատվությամբ, որից հարևան երկրի քաղաքացիները ակտիվորեն օգտվում էին, հայտնում է armradio.am


«Գործողությունն ինքնին անիմաստ է, որովհետեւ Ադրբեջանում մեր կայքից հնարավոր է օգտվել անոնիմայզերների, VPN- սերվիսների օգնությամբ։ Անգամ չեմ ուզում գրել, թե ինչու, ինչի համար եւ ինչ նպատակներով են ղեկավարվել։ Հիմարությունը չունի ազգություն եւ սահմաններ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը։