29.03.2024
04.02.2017
"Աշխարհը պետք է ծապահարի": Ջոն Էվանսը ողջունել է Արցախի ՄԻՊ-ի հանդիպումը ադրբեջանցի գերեվարված զինվորի հետ

Հայաստանում ԱՄՆ նախակին դեսպան Ջոն Էվանսը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել ու ողջունել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի՝ ադրբեջանցի գերեվարված զինվորի հետ հանդիպմանը: «Աշխարհը պետք է ծափահարի, երբ ձերբակալվածին/գերի ընկածին վերաբերվում են հարգանքով/արժանապատվորեն: Կարծում եմ, որ պետք է փոխադարձ լինի»,- գրել է դիվանագետը, հայտնում է pastinfo.am-ը: Հիշեցնենք, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հունվարի 3-ին այցելել է Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին, որը ձերբակալվել է փետրվարի 1-ին դիվերսիայի փորձ կատարելու և ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածով: Մեկուսի հաղորդակցման ընթացքում Հուսեյնզադեն առողջական վիճակի կամ իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին որևէ գանգատ չի ներկայացրել։ Պաշտպանը Էլնուր Հուսեյնզադեի հետ հանդիպման ժամանակ նրան է փոխանցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ադրբեջաներենով։

Նորություններ գործընկերներից