24.11.2024
Զարգացման և բարգավաճման Սինգապուրի ուղին ոգեշնչող է Հայաստանի համար. Նալբանդյան
prev Նախորդ նորություն

Տաս տարի անց Ռուսաստանը դարձյալ կարող է գազ մատակարարել է Ադրբեջանին

«Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը SOCAR ադրբեջանական նավթային ընկերության նախագահ Ռովհան Աբդուլաևի հետ քննարկել է Ադրբեջան գազի մատակարարման հնարավորությունը:


Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, բանակցություններն ընթացել են Սանկ-Պետերբուգում հուլիսի 2-ին: «Հանդիպման մասնակիցները քննարկել են համագործակցության հետ կապված հարցեր: Խոսքը մասնավորապես Ադրբեջան բնական գազ մատակարարումների մասին է եղել», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:


«Գազպրոմն» Ադրբեջան գազ է մատակարարել 2000 թ.-ից մինչև 2006 թ.: Սակայն Շահ-Դենիզ հանքի բացահայտումից հետո Ադրբեջանը դադարեցրել էր ռուսական գազի մատակարարումները: