20.04.2025
ԵԱՀԿ-ն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու
prev Նախորդ նորություն

Կարմիր խաչի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Զավեն Կարապետյանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Զավեն Կարապետյանին։ Կարմիր խաչի երեւանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին NEWS.am-ին տեղեկացրել է, որ այցելությունը տեղի է ունեցել հուլիսի 1-ին։


Ավելի վաղ VERELQտեղեկացրել էր, որ հունիսի 21-ի առավոտյան Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր հունիսի 20-ի երեկոյան Հայաստանի եւ Ադրբեջանին սահմանին հայկական ԶՈՒ զինծառայողի, իբր, գերի ընկնելու մասին։ Ավելի ուշ գերատեսչությունը տարածել էր տղամարդու հարցաքննության տեսագրությունը, որտեղ տղամարդը թուրքական նմուշի զրահաբաճկոնով էր։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն երկխոսություն է սկսել հայկական ու ադրբեջանական կողմերի հետ՝ Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանի հարցով:


Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նշել էր, որ Զավեն Կարապետյանը նախկինում դատված է եղել, բացի այդ՝ բավականին խնդրահարույց մարդ է, տարօրինակություններ ու հոգեկան խնդիրներ ունեցող: Նրա խոսքով, նա Վանաձորի տարեցների տանը գրանցվել է ընդամենը որպեսզի անձնագիր ստանա, բայց վանաձորցի չէ, և ամենակարևորը՝ երկար տարիներ է իրենից որևէ տվյալ չի եղել:


«Տարեցների տան աշխատակիցները հիշել են, որ նա նույնիսկ ծերանոցում չի մնացել, դատված է եղել, բայց երկար ժամանակ նրան ոչ ոք չի տեսել»,- հավելեց մեր զրուցակից Վանաձորի քաղաքապետը:

Բաքվի դատարանում այսօր կշարունակվի Լապշինի գործով դատավարությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար