24.11.2024
Դատարանում Լապշինն իրեն մեղավոր չի ճանաչել
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ-ում խորքային ճեղքում է. կազմակերպությունը մնացել է առանց գլխավոր քարտուղարի

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի և կազմակերպությունում մի շարք այլ բարձրաստիճան պաշտոններ հունիսի 1-ից մնացել են թափուր, քանի որ կառույցի անդամ պետությունները չեն կարողացել հանսնել համաձայնության Լամբերտո Զանյերի հաջորդացուի հարցում:


Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, կազմակերպության նոր գխավոր քարտուղարը դեռեւս չի հաստատվել, քանի որ ԵԱՀԿ 57 անդամ պետություններ, այդ թվում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, չեն կարողացել պայմանավորվել կառավարող պաշտոններում նշանակումների փաթեթի շուրջ:


Զանյերի խոսքով, ստեղծված իրավիճակը վկայում է կազմակերպությունում խորքային ճեղքման մասին: Գործակալության դիվանագիտական աղբյուրի համաձայն, Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի միջև այս հարցում տարակարծությունները կադրային ճգնաժամի պատճառներից միայն մեկն է: Գոյություն ունեն նաև այլ պատճառներ, սակայն դրանք չեն նշվում:


Նշվում է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնից բացի, թափուր են մնացել Մարդու իրավունքների և դեմոկրտական ինստիտուտների բյուրոյի ղեկավարի, ազգային փոքրամասնությունների գծով գերագույն հանձնակատարի և ԶԼՄ-ների ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցչի պաշտոնները: