Դիվանագետ Զուրաբ Պոպոլիկաշվիլին կգլխավորի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO) 2018-2021 թվականներին: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի ԱԳՆ պաշտոնական կայքից: Պոպոլիկաշվիլին ներկայումս Վրաստանի դեսպանն է Իսպանիայում: Նրա թեկնածության օգտին Մադրիդում կայացած նիստի ժամանակ քվեարկել են կազմակերպության անդամ պետությունների մեծամասնությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ Վրաստանի ներկայացուցիչն ընտրվել է միջազգային կազմակերպության ղեկավար պաշտոնում. «Վրաստանի ներկայացուցչի ընտրությունն ընդգծում է միջազգային կառավարման գործում Վրաստանի դերն ու ջանքերը»,- նշվում է տեքստում: Նշենք, որ Հայաստանը UNWTO անդամ է հանդիսանում 1997 թվականից: