20.04.2025
Թուրքիան կպարսպապատի Հայաստանի և Իրանի հետ սահմանը. նոր մանրամասներ
prev Նախորդ նորություն

Վրաստանի նախագահն ընդունել է ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըի կնոջը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընդունել է առեւանգված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըի կնոջը՝ Լեյլա Մուստաֆաեւային։

Turan գործակալությանը Մուստաֆաեւան ասել է, որ Մարգվելաշվիլին Վրաստանի պաշտոնատար անձանցից միակն է, որը Թբիլիսիում Մուխթարլըի անհետացումն «առեւանգում» է անվանել՝ դա սպառնալիք համարելով «Վրաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը»։

Հանդիպման ժամանակ քննարկվել են լրագրողի անհետացման եւ նրա՝ Ադրբեջանում կալանավորվելու մանրամասները, դրանում Վրաստանի պաշտոնական կառույցների դերը։ Լրագրողի ընտանիքը դժգոհ է Թբիլիսում Մուխթարլըի առեւանգման գործի հետաքննությունից։ Լրագրողի կինը դրական է գնահատել Վրաստանի նախագահի հետ հանդիպումը։

Աֆղան Մուխթարլըին առեւանգել են մայիսի 29-ին Թբիլիսում եւ հանձնել Ադրբեջանի իշխանություններին։

Ադրբեջանը դարձել է անկանխատեսելի. հնարավո՞ր է լայնամսշտաբ պատերազմ. մեկնաբանում է նախարարը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար