18.04.2025
ԲԹԿ–ի գործարկումը կնվազեցնի Փոթի և Բաթումի նավահանգիստներով բեռնափոխադրումների ծավալը
prev Նախորդ նորություն

ԼՂ հակամարտությունում Իսրայելի ներգրավումը բացասական հետեւանքների կհանգեցնի. Լարիջանի

Ղարաբաղյան հակամարտությանն Իսրայելի ներգրավումը բացասական հետեւանքների կհանգեցնի։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին։


Լարիջանիի խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրները պետք է լուծվեն առանց արտաքին միջամտության, հաղորդում է Mehr գործակալությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել Սեուլում՝ Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների խորհրդակցության շրջանակում։


Նշենք, որ Իսրայելն Ադրբեջանին զենք մատակարարող հիմնական պետություններից է։ Անցյալ տարվա դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Ադրբեջանն ու Իսրայելը ռազմաարդյունաբերական ոլորտում մեկ տարվա համագործակցության արդյունքում շուրջ 5 մլրդ դոլարի պայմանագրեր են կնքել։


Իսրայելցի փորձագետների համաձայն՝ այդ թիվը բավական ուռճացված է։

Ադրբեջանը ստիպված է լինելու ճանաչել Արցախի անկախությունը. Շարմազանով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար