27.07.2025
Վերջին 10 օրվա ընթացքում ադրբեջանական կողմն ունի հաստատված 8 զոհ. Վիգեն Սարգսյան
prev Նախորդ նորություն

ԲԹԿ–ի գործարկումը կնվազեցնի Փոթի և Բաթումի նավահանգիստներով բեռնափոխադրումների ծավալը

Չնայած Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը շուտով պետք է գործի, Վրաստանի ու Ադրբեջանի կառավարությունները դեռևս չեն կողմնորոշվել սակագնային քաղաքականության առումով։ Այդ մասին հայտարարել է վրացի փորձագետ Պաատա Ցագարեիշվիլին։

Նա նշել է, որ սակագները այդ տրանսպորտային միջանցքի կարևոր տարրն են, փոխանցում է kavkaz-uzel–ը։

Ըստ նրա, ԲԹԿ–ով պետք է անցներ Ղազախստանի նավթը, սակայն այժմ իրավիճակը փոխվել է` Ղազախստանն ինքն է վերամշակում իր նավթի մեծ մասը։ Այսինքն, այդ բեռները կորցված են և պետք է փոխհատուցել այդպիսի ծավալներ։
Նրա խոսքով, կառավարությունը պետք է աշխատի, որպեսի գրավի Միջին Ասիայից`Ղազախստանից ու Չինաստանից կոնտեյներներ։ ԲԹԿ–ի եկամտաբերության առումով այդ միջանցքով տարեկան պետք է անցնի առնվազն հինգ միլիոն տոննա բեռ։

Նա հավելել է, որ ԲԹԿ–ի գործարկումը կնվազեցնի Փոթի և Բաթումի նավահանգիստներով բեռնափոխադրումների ծավալը։  

ԼՂ հակամարտությունում Իսրայելի ներգրավումը բացասական հետեւանքների կհանգեցնի. Լարիջանի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին