24.11.2024
Փորձագետ. ՌԴ–ն Բաքվին է մատակարարել հիմնականում պաշտպանական զենքեր
prev Նախորդ նորություն

Վերջին 10 օրվա ընթացքում ադրբեջանական կողմն ունի հաստատված 8 զոհ. Վիգեն Սարգսյան

«Վերջին 10 օրվա ընթացքում մեր կողմից հաստատված տվյալներով՝ ադրբեջանական կողմն ունի հաստատված 8 զոհ, իսկ չհաստատված թիվը շատ ավելի մեծ է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:


«Չհաստատված ասելով նկատի ունենք այն, որ մենք գիտենք՝ պատժիչ գործողությունները կատարվել են արդյունավետ, ունենք դիտարկման արդյունք, բայց չունենք համապատասխան ապացույցներ»,- նշեց նախարարը:


Նա նաև ասաց, որ այդ ութ զոհից դեռևս ոչ մեկը հուղարկավորված չէ: Բացի այդ, ըստ Վիգեն Սարգսյանի, ադրբեջանական մամուլում որևէ լուր այդ ութ զոհի մասին մինչ օրս չկա: «Այդ իրականությունը պետք է հաշվի առնել, երբ մտածում ենք մեր հակառակորդի մասին»,- ասաց նախարարը:


Հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջերս այցելեցին Հայաստան, Արցախ և Ադրբեջան: Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումներում բարձրաձայնվեց մտահոգություն առաջնագծում արձանագրվող միջադեպերի առնչությամբ: Սակայն համանախագահների այցից հետո Բաքուն դիմեց հերթական գործողություններին, որոնք սրեցին իրավիճակը սահմանին, ինչի հետևանքով անցած շաբաթ առաջնագծում զոհվել է չորս հայ զինծառայող: