20.04.2025
Երևանը բացասաբար է գնահատում ցանկացած զենքի մատակարարում Բաքվին. նախարար
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ՌԴ–ն Բաքվին է մատակարարել հիմնականում պաշտպանական զենքեր

Ինչքան ինձ հայտնի է, ՌԴ–ը ադրբեջանական բանակին է մատակարարել հիմնականում պաշտպանական նշանակության զենքեր`հակատանկային և ՀՕՊ միջոցներ։ Դրանք ոչ մի կերպ չեն կարող ադրբեջանական բանակի կողմից օգտագործվել հայկական դիրքերը գրոհելու համար։ Այդ մասին Yenicag.Ru հայտնել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Պերենջիևը։

Նա նշել է, որ այդպիսի մատակարարումները թույլ չեն տալիս Բաքվին հարձակողական գործողություններ ձեռնարկել, այլ զսպող միջոցներ են տանկերի ու օդային օբյեկտների դեմ։

«Մատակարարվող միջոցները ստեղծում են այնպիսի իրավիճակ, որ կողմերից ոչ մեկը չի կարողանում իրականացնել իր հարձակողական գործողությունները»,– հավելել է նա։

Վերջին 10 օրվա ընթացքում ադրբեջանական կողմն ունի հաստատված 8 զոհ. Վիգեն Սարգսյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար