19.04.2025
ԼՂ հակամարտությունում Իսրայելի ներգրավումը բացասական հետեւանքների կհանգեցնի. Լարիջանի
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը ստիպված է լինելու ճանաչել Արցախի անկախությունը. Շարմազանով

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ հիմնված 3 հայտնի սկզբունքների վրա: Այս մասին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ, Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը:


«90-ականների սկզբին Չեխիայի եւ Սլովակիայի քաղաքակիրթ բաժանումը եւ երկու անկախ պետությունների հռչակումը կարող էր լավ նախադեպ հանդիսանալ նաեւ ԽՍՀՄ նախկին սուբյեկտների համար, սակայն Ադրբեջանը, դրա փոխարեն մերժելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պատերազմ պարտադրեց Արցախի ազատատենչ ժողովրդին»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:


Նա համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը վաղ թե ուշ ճանաչելու է Արցախի անկախությունը: «Արցախի անկախությանն այլընտրանք չկա»,- ընդգծել է նա:


Հիշեցնենք, Էդուարդ Շարմազանովը գլխավորած պատվիրակությունը գտնվում է Չեխիայում:

Վրաստանն ադրբեջանցի լրագրողներին ու ակտիվիստներին փախստականի կարգավիճակ չի տրամադրում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար