Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինը առաջարկել է ՀԱՊԿ–ին ու Շանհայի համագործակցության կազմակերպությանը համատեղ պայքարել հիբրիդային պատերազմների դեմ։ Նա նշել է, որ ՀԱՊԿ–ը և Շանհայի կազմակերպությունը պետք է համագործակցեն նաև խորհրդարանական մակարդակներում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։ Վոլոդինի խոսքով, ՀԱՊԿ–ի անդամ–երկրները պետք է համակարգեն նաև իրենց արտաքին քաղաքական գործունեությունը։