25.11.2024
Կարսում քննարկվելու է ԲԹԿ–ի մեկնարկի ամսաթիվը
prev Նախորդ նորություն

Հայկական զինուժի դիվերսիայի մասին Բաքվի տարածած լուրն ապատեղակատվություն է. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած՝ հայկական զինված ուժերի կողմից դիվերսիա իրականացնելու մասին տեղեկատվությունը:


«Ադրբեջանի ՊՆ-ը ապատեղեկատվություն է տարածել: Հայկական ԶՈւ-երը որևէ դիվերսիա չեն իրականացրել, առավել ևս որևէ զինծառայող չեն կորցրել»,- Facebook-ի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:


«ԱՊԱ» գործակալությունը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ հունիսի 20-ին հայ-ադրբեջանական շփման գծում Հայաստանի Զինված ուժերի դիվերսիոն մի խմբավորում փորձել է անցնել Ադրբեջանի ԶՈւ պաշտպանական գիծը, «սակայն ժամանակին ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայկական կողմը հետ է քաշվել՝ տալով կորուստներ, և հայկական կողմից կա գերի»:


Ադրբեջանական լրատվամիջոցը այս լուրը տարածել էր՝ հղում անելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարության կայքին:


ԱՀ ՊԲ՝ ավելի ուշ տարածած հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, թե իբր կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ և գերեվարվել մեկ հայ զինծառայող, հերթական ապատեղեկատվություն է:


«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ պաշտպանության բանակը նման բնույթի գործողություն չի իրականացրել: Ավելին, երբ հակառակորդին սանձելու համար իրականացվում են պատժիչ գործողություններ, դրանց հետևանքների ցավոտ լինելը իրենց երկար սպասեցնել չեն տալիս: Պարզապես նմանաբովանդակ հաղորդագրություն տարածելով, հակառակորդի զինուժը հերթական «հաղթանակն» է արձանագրել վիրտուալ տիրույթում և փորձել ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն»,-ասվում է հաղորդագրությունում: