Ադրբեջանական SOCAR-ը մտադիր է բարձրացնել գազի սակագինը Վրաստանում
Գազը Վրաստանում կարող է թանկանալ: Համապատասխան հայտը ներկայացվել է կառավարությանը երկրում գործող 4 ընկերության կողմից՝ ադրբեջանական SOCAR Georgia Gas-ի, «Գազի փոխադրման ընկերության», «Գրուզգոռգազի» և «Կազտրանսգազի»:
Գազի թանկացումը կապված է լարիի փոխարժեքի և վերջին տարիներին ընկերությունների ներդրումների հետ: Կառավարությունում այդ առնչությամբ ոչ մի մեկնաբանություն դեռ չեն անում: Ըստ թերթի, փաստաթղթերի հիմնական մասը արդեն ուսումնասիրվել է, գրում է «Online Գրուզիան»:
Մասնագետները նշում են, որ թանակցումը մեծ չի լինելու՝ 5 թերթի, սակայն ծանր կլինի աղքատ բնակչության համար:
«Նրանք առանց այդ էլ դժվարությամբ են մուծում, հատկապես ձմռանը: Փոփոխություններն անխուսափելի են և գինն իրական կլինի, քանի որ սակագնում կարտացոլվի ոչ միայն լարիի փոխարժեքը, այլ նաև ընկերությունների ներդրումները, որոնք բավականին ծավալուն են»,-ասել է տնտեսագետ Էմզար Ջգերենայան:
2005թ.-ից, գազի գները Վրաստանում չեն վերանայվել, իսկ էլեկտրաէներգիայի սակագները բարձրացել են 2015թ.-ի սեպտեմբերին: Ինչպես հայտնում է SJGC գազաբաշխիչ ընկերությունը, ներկա պահին սակագների հետ կապված ընթանում են բանակցություններ Վրաստանի և Ադրբեջանի «Սոքար» նավթային ընկերության միջև:
Այժմ բնական գազի սակագինը Թբիլիսիում կազմում է մոտ 0.46 լարի, իսկ տարածաշրջաններում 0.40-ից 0.50 լարի` 1 խորանարդ\մ-ի համար: Բարձրլեռնային Ախալքալաքում, որտեղ մինչ օրս, ոմանք ստիպված են ջեռուցում միացնել, մեկ խորանարդ\մ բնական գազի գինը ամենաբարձրերից մեկն է` 0.482 թերթի:
Հիշեցնենք, որ Վրաստանը գերթե ամբողջությամբ գազը ներկրում է Ադրբեջանից, և ինչպես մի քանի անգամ նշել է Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, Թբիլիսին ամբողջությա,բ կախված է ադրբեջանական գազից: