Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնական այցով ժամանել է Բաքու, փոխանցում է АзерТАдж–ը։ Քաղաքագետ, աազգային անվտանգության հարցերով փորձագետ Թալղատ Մամիրայիմովը Sputnik Азербайджан–ի հետ զրույցում հայտարարել է, որ Նազարբաևի այցն Ադրբեջան հետապնդում է երկու նպատակ` տնտեսական և աշխարհաքաղաքական։ Նրա խոսքով, վերջին շրջանում Նազարբաևի այցերը նխատակ ունեն ղազախական տնտեսության մեջ ներգրավել չինականին այլընտրանքային ներդրումներ։ Փորձագետը նշել է, որ Ղազախստանը փորձում է դառնալ կարևոր օղակ չինական Մետաքսի ճանապարհին։ Ըստ նրա, Ղազախստանը հետաքրքված է, որպեսզի Ադրբեջանը ինտենսիֆիկացնի ենթակառուցվաքների արդիականացումը Տրանսկասպյան միջանցքի երկայնքով, այդ թվում Աստանան սպասում է Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի շահագործում։