Փորձագետ. Ոչ ՀՀ–ն, ոչ Ադրբեջանը չեն շահի հակամարտության վերսկսումից
Ամերիկացի պաշտոնյաները մտահոգված են ՀՀ–ի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում հետագա բախումների ռիսկով` հաշվի առնելով նախորդ տարվա ապրիլյան զոհերը։ ԱՄՆ–ն, ՌԴ–ն և Ֆրանսիան համատեղել են ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում, որպեսզի դադարեցնեն ռազմական գործողությունները։ Սակայն խաղաղության գործընթացը մտել է փակուղի։ Այդ մասին azeri.today–ի հետ զրույցում հայտարարել է հայտնի ամերիկացի դիվանագետ Ջոնատան Վիները։
Նրա խոսքով, ոչ ՀՀ–ն, ոչ Ադրբեջանը չեն շահի հակամարտության վերսկսումից։ Այդպիսի էսկալացիան կարող է բերել մեծ հումանիտար աղետի` ԱՄՆ–ն հետաքրքրված է տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ։
«Մենք շահագրգված ենք Ադրբեջանի հետ համագործակցությամբ նավթային արդյունաբերության և դեպի Եվրոպա նավթի արդյունահանման ոլորտներում, ինչպես նաև Բաքվի հետ համագործակցությամբ`ԻՊ–ի դեմ պայքարում»,– հավելել է նա։