25.11.2024
ԱԳՆ. Սադրանքներով Բաքուն արձագանքում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությանը
prev Նախորդ նորություն

Մոսկվա-Երևան ավտոճանապարհին «ԿամԱԶ»-ը բախվել է միկրոավտոբուսին. կան վիրավորներ և զոհ

Հունիսի 18-ին, ժամը 14.13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում` Մոսկվա-Երևան ավտոճանապարհի 133-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և միկրոավտոբուսը:


Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, ըստ նախնական տվյալների, պատահարի հետևանքով մահացել է 1, տուժել՝ 6 քաղաքացի, որոնց թվում կան ազգությամբ հայեր: Տվյալները ճշտվում են:

Նշենք, որ ռուսական life.ru-ի տեղեկություններով՝ ավտովթարի արդյունքում տուժածների թիվը 7-ն է, իսկ միկրոավտոբուսում շուրջ 17 մարդ է գտնվել: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: