25.11.2024
Մոսկվա-Երևան ավտոճանապարհին «ԿամԱԶ»-ը բախվել է միկրոավտոբուսին. կան վիրավորներ և զոհ
prev Նախորդ նորություն

Փլուզումը շարունակվում է. Moody’s-ն իջեցրել է ադրբեջանական միանգամից 4 բանկերի վարկանիշը

Միջազգային վարկանԻշային Moody’s գործակալությունն իջեցրել է ադրբեջանական միանգամից չորս բանկերի վարկանիշը և զգուշացրել է նրանց ցուցանիշների վատթարացման մասին, գրում է Meydan TV-ն:

Խոսքն Ադրբեջանի ֆինանսաբանկային համակարգում առաջատար դիրք ունեցող բանկերի մասին է՝ Xalq Bank, Bank Respublika, Bank of Baku և Bank VTB Azerbaijan: Moody’s-ը հայտարարել է ադրբեջանական մանաթով և արտարժույթով երկարաժամկետ դեպոզիտների ռեյտինգների բացասական կանխատեսումների մասին:

Գործակալությունն ընդգծել է, որ այդ բանկերի ցուցանիշների վատթարացման պատճառներն Ադրբեջանի բանկային համակարգում արդեն երկար ժամանակ նկատվող անբարենպաստ իրավիճակն է, մանաթի արժեզրկման բացասական ազդեցությունը և այլն:

Moody’s-ը հայտնում է, որ բանկերի վրա ճնշումը կշարունակվի կրեդիտավորման հեռանկարների և հնարավոր կորուստների, բանկերի ռեզերվների վրա ճնշումների, դոլարիզացիայի բարձր մակարդակի պատճառով:


Ավելի վաղ Բաքվում կայացած Moody’s Annual Azerbaijan Summit գագաթաժողովին գործակալության փոխնախագահ Պետեր Պակլինը հայտարարել էր, որ Moody’s-ն այլեւս չի վստահում Ադրբեջանի ֆինանսների նախարարությանը եւ ադրբեջանական Միջազգային բանկին:


Պետեր Պակլինը մտավախություն է հայտնել, որ ֆինանսական այն խնդիրները, որոնց առջեւ հայտնվել է Ադրբեջանը, «առավել խորը եւ ընդգրկուն են, քան կարող են թվալ»: Միեւնույն ժամանակ՝ սնանկացած ադրբեջանական Միջազգային բանկի առողջացման գործընթացը կարող է վնաս հասցնել պետբյուջեին եւ խոչընդոտել արտասահմանյան ծրագրերի ֆինանսավորմանը:


«Չնայած Ադրբեջանի բանկային սեկտորը մեծ չէ, մի փոքր ավելի է ՀՆԱ-ի կեսից, սակայն պետության կողմից նրան աջակցելուն ուղղված ծախսերը չափազանց մեծ են: Մեր գնահատականներով՝ 2015-2016թթ-ին Ադրբեջանը բանկային սեկտորի աջակցությանն ուղղել է ՀՆԱ-ի 18%-ին համարժեք միջոցներ: Այդ միջոցները հիմնականում ուղղվել են Միջազգային բանկին աջակցելուն»,- ասել է Պակլինը:


Հիշեցնենք, որ Ադրբեջանի միջազգային բանկը, որ լրջագույն խնդիրներ է կրում երկրում արժույթի դեֆիցիտի եւ արժութային սուր ճգնաժամի հետեւանքով, դադարեցրել է արտաքին պարտքի վճարումները եւ պարտքի վերակառուցման շուրջ բանակցություններ կսկսի վարկատուների հետ:


Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, մասնավորապես, բանկը մայիսի 10-ին բաց է թողել 100 միլիոն դոլարի ստորադաս փոխառության հիմնական մասի եւ տոկոսների գծով վճարումը: Օտարերկրյա արժույթով նրա պարտքերի մի մասը կփոխարինվի Ադրբեջանի սուվերեն պարտատոմսերով, իսկ վերակառուցման առաջարկվող պլանը պարտավորեցնող կդառնա, եթե այն հավանության արժանացնեն վարկատուները, որոնց հասնում է գումարային արտահայտմամբ պարտքերի երկու երրորդը:


Նշվում է, որ 2019 թվականի մարումով բանկի պարտատոմսերի գինը հինգշաբթի 16 տոկոսի անկում է գրանցել, իսկ եկամտաբերությունն աճել է 14,188 տոկոսով: Վճարումների դադարեցման մասին որոշումը բանկն անվանել է «ցավալի»: