21.04.2025
Լավագույն պաշտպանությունը հարձակումն է. Ալիևը մեղադրել է Հայաստանին ու բողոքել ՄԽ-ին
prev Նախորդ նորություն

Պոպով. Հրադադարի ռեժիմի լուրջ խախտումը խոր մտահոգության տեղիք է տալիս

Ադրբեջան կատարվելիք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի նախօրեին հրադադարի ռեժիմի լուրջ խախտումը խոր մտահոգության տեղիք է տալիս: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը:


ԱՊԱ-ի հաղորդմամբ, նա նաև տեղեկացրել է, որ այցի արդյունքներով ընդունվելիք հայտարարության մեջ կարտացոլվի շփման գծում ստեղծված իրավիճակը:


Հիշեցնենք, վերջին օրերին իրավիճակը շփման գծում սրվել է, Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքվ չորս հայ զինծառայող է զոհվել, ևս երկուսի կյանքի համար բժիշկները պայքարում են:

Համանախագահները կոչ են արել Ադրբեջանի ղեկավարությանը խուսափել հետագա լարվածությունից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան