24.11.2024
Թուրքիան չի ընդունում գերմանացի գործիչների սադրիչ հայտարարությունները․ Էրդողանի խոսնակ
prev Նախորդ նորություն

ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրը հայտնի է. աղբյուր

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին ավստրիական Մաուէրբախում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղբյուրը դիվանագիտական շրջանակներում:


Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր VERELQ-ը, Էդվարդ Նալբանդյանն այսօր Ազգային Ժողովում չէր բացառել, որ հուլիսին հնարավոր է հանդիպի ադրբեջանցի գործընկերոջը: Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են իրենց պատրաստակամությունը և արդյունավետ բանակցությունների հույս են հայտնել:  


«Երկու երկրների արտգործնախարարներին առաջարկվել է հանդիպել  ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳՆ-ների ոչ ֆորմալ  հանդիպման շրջանակում, որը տեղի կունենա հուլիսի 11-ին ավստրիական Մաուէրբախում: Ակնկալվում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները ևս կմասնակցեն հանդիպմանը»,- հայտնել է աղբյուրը: