24.11.2024
Քննարկվել են Բելառուսից ՀՀ տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների հնարավորությունները
prev Նախորդ նորություն

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը՝ հուլիսին

Հուլիսին հնարավոր է հանդիպեն ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:


Նա չի բացառել իր և Էլմար Մամեդյարովի հանդիպումը,  որի մասին ավելի վաղ արդեն հայտնել էր Էստոնիայի ԱԳ նախարար Սվեն Միկսերի հետ համատեղ ասուլիսում:


Ի դեպ, արձագանքելով հարցին, թե Արցախը դուրս է բանակցություններից և ինչ է արվում այս ուղղությամբ, ՀՀ արտգործնախարարը նշեց.


«Մի օր կհրապարակվեն այդ բոլոր փաստաթղթերը և դուք կտեսնեք, որ բոլորի մեջ ասված է՝ ԼՂ ներկայացուցիչները պետք է մասնակցեն բուն խաղաղության պայմանագրի մշակմանն ու բանակցություններին։ Սա, ի դեպ, եռանախագահող երկրների համաձայնությամբ է որոշվել։ Անհնար է որևէ համաձայնության գալ և որոշում կայացնել առանց արցախյան կողմի»,- ասաց Նալբանդյանը։