Ադրբեջանն աշխարհում միակ երկիր է, որը սահմանակցում է ՌԴ–ի ու Իրանի հետ։ Այդ մեծամասամբ մահմեդականներով բնակեցված երկիրը գտնվում է Ռուսական, Օսմանյան, Իրանական կայսրությունների հատման կետում, այստեղով է անցնում շիական–սունիական հատման կետը։ Այդ մասին հայտնել է Jerusalem Post–ի նախկին խմբագիր, փորձագետ Մաայան Յաֆֆե–Ֆոֆմանը The Jewish Press–ում լույս տեսած իր հոդվածում։«Մեծ ճանապարհի համար Արդբեջանը հանդիսանում է միակ երկիրը Միջին և Հարավային Ասիայի միջև, որը թույլ է տալիս շրջանցել ՌԴ–ը և Իրանը։ Ադրբեջանն այլընտրանքային էներգիայի աղբյուր է, ինչպես նաև տարացիկ երկիր`Եվրոպայի էներգետիկ անվտանգության դիվերսիֆիկացիայի համար»,–նշել է նա։Նրա խոսքով, Իսրայելը նույնպես սերտ տնտեսական կապեր է պահպանում Ադրբեջանի հետ`ներկրելով օգտագործվող նավթի ¼–րդն Ադրբեջանից։«Ադրբեջանի աշխարհագրական դիրքը նրան դարձնում է ռազմավարական բանալի` Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի` Արևմուտքի հետ կառուցվող հարաբերություններում»,–հավելել է նա։