24.11.2024
Բաքվի բողոքից հետո ՌԴ դաշնային անվտանգության ծառայությունը փոխել է իր հաղորդագրությունը
prev Նախորդ նորություն

Վրաստանն ու ՌԴ–ն չեն կարողանալու երկաթգծային հաղորդակցություն հաստատել առանց Աբխազիայի

Դժվար թե Վրաստանն ու ՌԴ–ն կարողանան երկաթգծային հաղորդակցություն հաստատել առանց Աբխազիայի մասնակցության։ Այդ մասին Sputnik–ին հայտարարել է Աբխազիայի նախագահի աշխատակազմի փորձագիտական վարչության պետ Ասլան Բարցիցը։

Նախօրեին ԶԼՄ–ներում տեղեկություններ են տարածվել, որ Մոսվկան ու Թբիլիսին պայմանավորվել են գործարկել առևտրային միջանցները Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջև։

Ըստ նրա, առանց Աբխազիայի որևէ հարց չի կարող լուծվել` Աբխազիան սուվերեն երկիր է։

«Աբխազիային վերաբերվող ցանկացած հարց պետք է լուծվի մեր մասնակցությամբ»,–նշել է նա։

Ասլան Բարցիցը հավելել է, որ իրենք կողմ են սեղանի շուրջ ցանկացած հարց քննարկել Վրաստանի, ՌԴ–ի և այլ երկրների հետ`միայն իրավահավասար պայմաններում: