Նալբանդյանն ու Մամեդյարովը քննարկել են՝ ինչպես առաջ մղել ԼՂ կարգավորման բանակցությունները
Հուլիսի 11-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ, որին ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
ԻՆչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպմանը շարունակվեցին ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման շուրջ քննարկումները: Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը ու այդ նպատակով շեշտեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի ապրիլայն ռազմական բախումներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարսգայնն ու Իլհամ Ալիևը Վիեննայում և Սանկտ-Պետերբուգում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ պայմանավորվեցին հետևել զինադադարի ռեժիմին, մեծացնել շփման գծում մոնիտորինգ իրականացնող Անջեյ Կասպշիկի գրասենյակի դիտորդների թիվը և հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմներ ներդնել առաջնագծում:
Այդ հանդիպումներից գերթե անմիջապես հետո Բաքուն հրաժարվեց հետաքննության մեխանիզմների ներդրումից, իսկ ըստ ԵԱՀԿ Մինսկի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի՝ համաձայնեց մեծացնել միջազգային դիտորդների թիվը, սակայն դեռևս համաձայնեցված չեն նրանց տեղակայման վայրի հետ կապված հարցերը:
Բրյուսելում հանդիպմանը, եռանախագահներն արտգործնախարարներին խնդրեցին նախագահներին փոխանցել իրենց առաջարկն այս տարվա ընթացքում գագաթաժողովի կազմակերպման վերաբերյալ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց արտգործանախարարների հաջորդ հանդիպումը անցկացնել ս.թ. սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում։