20.04.2025
Բաքվում անազատության մեջ պահվող լրագրող Մուխթարլին լուրջ հիվանդ է
prev Նախորդ նորություն

Defence Industry Bulletin։ Ադրբեջանն էլեկտրամագնիսական զենք է ստեղծում

Հայ–ադրբեջանական, ղարաբաղյան երկարատև հակամարտությունը դրդել է Ադրբեջանին բարելավելու իր ռազմական արդյունաբերությունը։ Այդ մասին նշված է Defence Industry Bulletin հանդեսում։

Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարությունը աշխատանքներ է տանում մինչև 2020թ.–ը հեռահար շառավիղով հրթիռի և էլեկտրամագնիսական զենքի ստեղծման ուղղությամբ։

Մեկ այլ ոլորտ, որն Ադրբեջանը զարգացնում է արտերկրի գործընկերների հետ, անօդաչու թռչող սարքերն են. Բաքվի համար դա նշանակում է Իսրայելի հետ համատեղ արտադրություն։

Ադրբեջանի զինված ուժերն օգտագործում են IAI Herons–ները, իսկ տեղական AZAD ընկերությունը ստեղծում է Aerostar Tactical UAV Aeronautics Ltd անօդաչուներ։

Ընդլայնվում է ՀԱՊԿ շրջանակում արտակարգ իրավիճակներին արձագանքելու հնարավորությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար