28.07.2025
Defence Industry Bulletin։ Ադրբեջանն էլեկտրամագնիսական զենք է ստեղծում
prev Նախորդ նորություն

Ընդլայնվում է ՀԱՊԿ շրջանակում արտակարգ իրավիճակներին արձագանքելու հնարավորությունը

Հուլիսի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին և ՀԱՊԿ քարտուղարության փորձագետ Վալերի Նեկլյուդովին:


Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի շրջանակներում արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման շուրջ համագործակցության ակտիվացման հնարավորությունը:


Անդրադառնալով տարածաշրջանում բնակչության պաշտպանության և պատրաստվածության մակարդակի բարձրացման հիմնախնդիրներին կողմերը նշեցին արտակարգ իրավիճակներին համատեղ արձագանքման վերաբերյալ ուսումնավարժության կազմակերպման անհրաժեշտությունը:


Նման միջոցառումները կնպաստեն ՀԱՊԿ շրջանակներում աղետների ռիսկի նվազեցմանն և բնակչության դիմակայունության մակարդակի բարձրացմանը:

Մոլեգին ռասիզմ. Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ-ում բողոքել է Ադրբեջանից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին