ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է Ռուսաստանի տարածքում «գունավոր հեղափոխություններ» թույլ չտալ: Այս մասին նա հայտարարել է «ՄԻՐ 24» հեռուստաալիքի եթերում՝ ընդգծելով, որ Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ կանի դրա համար:«Մենք տարբեր տեսություններ գիտենք, որոնք իրագործվում են աշխարհի տարբեր շրջաններում՝ հանգեցնելով լուրջ անկայունության: Բնականաբար, չպետք է նման բան թույլ տալ, եւ մենք ամեն կերպ կջանանք Ռուսաստանում նման բան թույլ չտալու համար եւ կսատարենք ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին»,- ասել է նա:Ավելի վաղ ՀԱՊԿ երկրների տարածքում «գունավոր հեղափոխությունների» սպառնալիքի մասին հայտարարել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: