Մեր տեղեկություններով, երեկ Արցախում հակառակորդի կրակոցից գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել ժամկետային զինծառայող Թաթուլ Հարությունյանը: Նշվում է, որ նրան տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ, վիճակը գնահատվում է ծանր. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց Դիլիջանի զինկոմի տեղակալ փոխգնդապետ Օրդինյանը. «Ծնողներին արդեն տեղեկացրել ենք, վիճակը ծանր է, հուսանք, ջահել օրգանիզմ է, կպայքարի, վիրահատել են, սպասում ենք նորությունների»,- ասաց Օրդինյանը: Ժամկետային զինծառայողը Տավուշի մարզից է: