Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Մոջթաբա Խոսրովթաջի և տնտեսական ոլորտի մի շարք խոշոր ընկերությունների ու ասոցիացիաների ներկայացուցիչների հետ: ԱԳՆ-ից հաղորդում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերությունների ընթացքում առաջացած խնդիրների լուծմանն աջակցող օպերատիվ խմբերի աշխատանքները կազմակերպելու խնդիրները: