23.11.2024
Հայաստանը 2025 թ-ից կարող է ստանալ գազ ու էլեկտրաէներգիա ԵԱՏՄ ներքին գներով. փոխնախարար
prev Նախորդ նորություն

Արցախի ԱԳՆ ղեկավարն Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորումը

Հուլիսի 18-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից Արցախի ՊԲ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրականացվող դիտարկումներին վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումներին։


Այս համատեքստում Կարեն Միրզոյանն ընդգծել է շփման գծում կայունության ապահովման ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկման, մասնավորապես, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ 2016 թ․ մայիսի 16-ին Վիեննայում և 2016 թ. հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների անհապաղ իրագործման անհրաժեշտությունը։


Անցյալ տարի ապրիլայն ռազմական բախումներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարսգայնն ու Իլհամ Ալիևը Վիեննայում և Սանկտ-Պետերբուգում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ պայմանավորվեցին հետևել զինադադարի ռեժիմին, մեծացնել շփման գծում մոնիտորինգ իրականացնող Անջեյ Կասպշիկի գրասենյակի դիտորդների թիվը և հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմներ ներդնել առաջնագծում:


Այդ հանդիպումներից գերթե անմիջապես հետո Բաքուն հրաժարվեց հետաքննության մեխանիզմների ներդրումից, իսկ ըստ ԵԱՀԿ Մինսկի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի՝ Ադրբեջանը համաձայնել մեծացնել միջազգային դիտորդների թիվը, սակայն դեռևս հստակեցված չեն նրանց տեղակայման վայրի հետ կապված հարցերը: