19.04.2025
Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի ԱԳ նախարարները ստորագրել են Բաքվի հռչակագիրը
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը հայտնել է Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպման մասին

ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման կազմակերպման մասին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:


«Վերջերս Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Կան որոշակի հանգամանքներ, որ կարող են հանդիպել նաև նախագահները»,- ասել է նա Մոսկվա-Վիեննա տեսակամուրջի ժամանակ:


Նա նաև տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ իրենց ջանքերն ավելի ակտիվացնելու ցանկության մասին.


«Նախապատրաստվում է երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը Նյու Յորքում, որից հետո, հավանաբար, նախապատրաստական քայլեր կձեռնարկվեն կողմերի հետ ՝ բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման համար»,- ասել է նա:


Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդման եթերում ասել էր, որ իր և Իլհամ Ալիևի հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարվա աշնանը: Նրա խոսքով՝ իր և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի քանի շաբաթ առաջ՝ Մինսկի խմբի համանախագահների այցի ընթացքում։

Բաքուն «կոտրեց» Լապշինին. «Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար