Փորձագետներ. Ադրբեջան–Թուրքիա–Թուրքմենստան ֆորմատն ունի հատուկ նշանակություն
Ադրբեջան–Թուրքիա–Իրան, Ադրբեջան–Թուրքիա–Վրաստան և Ադրբեջան–Թուրքիա–Թուրքմենստան ֆորմատները շատ օգտակար են։ Այդ մասին SalamNews–ին հայտնել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը` մեկնաբանելով Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը։
Նա նշել է, որ Թուրքիան շահագրգռված է թուրքմենական գազը դեպի Հարավային գազային միջանցք ուղղելու մեջ`եռակողմ ֆորմատները դրական երևույթ են։
Քաղաքագետ Գաբիլ Գուսեյնլին նշել է, որ Ադրբեջանի ու Թուրքմենստանի հարաբերությունները վերջերս բարելավել են։
Ըստ նրա, կողմերը սկսել են բանակցություններ վարել «Սարդար» վիճելի հանքավայրի շուրջ` Ադրբեջանն առաջարկել է համատեղ շահագործում և հնարավոր է գտնվի փոխզիջումային տարբերակ։
Նա հավելել է, որ ադրբեջանա–թուրքմենական համագործակցությունը կարևոր է թե՛ թյուրքական զարգացման, թե՛ երկկողմ առումով։