23.11.2024
«Սամտրեդիա»– «Ղարաբաղ» հանդիպումից առաջ վրացի երկրպագուները գողացել են Ադրբեջանի դրոշը
prev Նախորդ նորություն

Իրանը ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան պատժամիջոցներ է ծրագրում

Իրանի ԱԳՆ-ն «էժանագին ու անիմաստ» քայլ է անվանել ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը։ Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Թեհրանը կպատասխանի այդ պատժամիջոցներին, հայտնում է PressTV-ը։

Իրանը «իր հերթին նոր պատժամիջոցներ է սահմանելու ԱՄՆ մի շարք քաղաքացիների ու կազմակերպությունների դեմ, որոնք ձեռնարկել են թշնամական քայլեր՝ իրանական ժողովրդի ու տարածաշրջանում այլ մուսուլմանական երկրների դեմ»։

Թե հատկապես ում դեմ են ուղղված լինելու պատժամիջոցները, կհայտարարվի մոտ ժամանակներս։