24.11.2024
Անհնար է Թուրքիայում Ս-400 ՀՕՊ համակարգերի արտադրություն սկսել - «Ռոստեխ»
prev Նախորդ նորություն

ԱՄՆ օգնությունը Հայաստանին նվազում է, բայց ավելանում են ներդրումները. նախկին դեսպան

Միացյալ Նահանգները Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններում փորձում է շեշտը դնել Հայաստանի ներսում նոր աշխատատեղերի ստեղծման վրա: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել Հայաստանի համար վճռական 1990-ականների երկրորդ կեսին Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Փիթեր Թոմսենը:


«Ի սկզբանե մենք ցանկացել ենք Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելուց անցում կատարել տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը, իսկ երրորդ փուլում, երբ օգնության կարիքը նվազի, անցնել առեւտրի եւ ներդրումների, որոնք հայերի համար աշխատատեղեր կստեղծեն», - ասել է նա:


Դեսպան Թոմսենի խոսքով, այսօր Հայաստանն ու Միացյալ Նահանգները անցում են կատարում հենց դեպի երրորդ փուլ, երբ ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին նվազում է, սակայն փոխարենը երկիր են գալիս ամերիկյան ներդրումներ, որոնց շնորհիվ Հայաստանում նոր արտադրություններ կստեղծվեն: Այս կապակցությամբ ամերիկյան նախկին դիվանագետը շեշտում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի աշխատանքը, ով վերջերս այցելել էր Կալիֆորնիայում գործող առաջադեմ ընկերություններ.


«Դա փայլուն դիվանագիտության օրինակ է. նա փորձում է Google-ը, Microsoft-ը եւ այլ հսկաների Հայաստան բերել, որպեսզի Հայաստանում պատվիրեն ծրագրային որոշ լուծումներ»:


Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Հայաստանի ընտեսությունում օտարերկրյա ներդրողների առումով գրավում է միայն 5-րդ տեղը: Ավելի քան 3 մլրդ դոլարը գերեզանցող ներդրումներով առաջին տեսում է Ռուսաստանը: Այժմ Միացյալ Նահանգները հետաքրքրություն են ցուցաբերում ՀՀ էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտների նկատմամբ: Ամերիկյան ծագմամբ և կապիտալրով ընկերություններ են ներդրումներ կատարում Ջերմուկ առողջարանային քաղաքից 12 կմ հեռավորության վրա գտնովող Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործամն ծրագրում և Որոտան հիդրոկասկադում:


Երկու գործարքների վերաբերյալ էլ Հայաստանի քաղաքական, փորձագիտական որ բնապահպանական շրջանակները կասկածներ ունեն: Հատկապես, Ամուլսարի հանքավայրի շահագործումն ըստ բանապահպանների կարող է աղետալի հետևանքներ ունենալ շրջակա միջավայրի վրա ու լուրջ հարված հասցնել Ջերմուկի առողջարանային կենտրոն դառնալու հեռանկարներին: 


Տնտեսական հարցերից բացի Հայաստանին անհրաժեշտ է կարգավորել նաեւ քաղաքական, առաջին հերթին՝ երկրում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները, նշում է նախկին դեսպանը. «Բոլոր նախագահները, իսկ ես լավ ճանաչում եմ բոլորին, այդ թվում եւ նախագահ Սերժ Սարգսյանին, շատ լավ մարդիկ, արդյունավետ առաջնորդներ են: Ես մեծ հարգանք ունեմ Սերժի նկատմամբ: Սակայն, որոշակի ժամանակ է գալիս, երբ քանակականից ցանկալի է անցնել որակական փոփոխությունների»:


Հայաստանի ապագա բարգավաճման համար մեկ այլ խնդրի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարը Դեսպան Թոմսենի համար իրական է թվում: Թուրքիան, որի հարավային սահմաններում իրավիճակը շարունակում է սրվել, հետաքրքրված է Հայաստանի հետ սահմաններին թուլացնել լարվածությունը, ուստի, կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, նշում է նախկին դիվանագետը.


«Գերմանացիներն ու ֆրանսիացիները 1870-ականներից մինչեւ Երկրորդ աշխարհամարտ միմյանց սպանել են Էլզաս Լոթարինգիայի համար: Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը նույն ճանապարհով են գնում եւ դեռեւս հայտնի չէ, արդյոք հաջորդ սերունդը կրկին պատերազմելու է, թե հնարավոր կլինի բանակցություններով կարգավորել հարցը»: