24.11.2024
Արցախում միջազգային աշխատանքային խումբը ծանոթացել է Ասկերովի եւ Գուլիեւի գործերին
prev Նախորդ նորություն

Լապշինի դատավճիռը կհրապարակվի այսօր

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը ռուս–իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինի վերաբերյալ որոշում կկայացնի այսօր։  

Այսօր կայանալու է եզրափակիչ նիստը:

Իր խոսքում Լապշինը կրկին անգամ հերքել է իր նկատմամբ առաջ քաշված մեղադրանքները։

«Ես հերքում եմ ինձ առաջադրված մեղադրանքներն ու ինձ մեղավոր չեմ ճանաչում»,– ասել է նա։


Հիշեցնենք, նախօրեին կայացած նիստում Լապշինը, համաձայն ադրբեջանական ԱՊԱ գործակալության, հայտարարել էր, թե հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում.


«Ես զղջում եմ արածիս համար, ցավում, որ այցելել եմ Ղարաբաղ ու այդպիսով ցավ պատճառել դրա բնակիչներին, որոնք կրում են օկուպացիայի զրկանքները: Ես որևէ բան չգիտեի օկուպացիայի մասին, իսկ գտնվելով այստեղ՝ ես զգացել եմ միայն լավ վերաբերմունք իմ հանդեպ»,- գրում է ԱՊԱ-ն, այդ բառերը վերագրելով Լապշինին:


Ավելի վաղ դատախազը բլոգերի համար 6,5 տարվա ազատազրկում էր պահանջել: