24.11.2024
Լապշինի դատավճիռը կհրապարակվի այսօր
prev Նախորդ նորություն

Լապշինին դատապարտեցին երեք տարվա ազատազրկման

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը դատապարտվեց երեք տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները դատարանից:


Հիշեցնենք, ավելի վաղ դատախազը 6.5 տարվա ազատազրկում էր պահանջել Լապշինի համար: Մեկ օր առաջ Լապշինը դատարանում հայտարարել էր, որ զղջում է իր արածի համար, ցավում, որ այցելել է Ղարաբաղ ու այդպիսով ցավ պատճառել դրա բնակիչներին, որոնք «կրում են օկուպացիայի զրկանքները»: «Ես որևէ բան չգիտեի օկուպացիայի մասին, իսկ գտնվելով այստեղ՝ ես զգացել եմ միայն լավ վերաբերմունք իմ հանդեպ»,- գրում է ԱՊԱ-ն, այդ բառերը վերագրելով Լապշինին:


2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է:


Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է:


ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու: