23.11.2024
Բաքուն «կոտրեց» Լապշինին. «Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում»
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Իսրայելը Ադրբեջանի հետ ռազմավարական շատ սերտ կապեր հաստատելու ցանկություն ունի

Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերություններն ակտիվորեն զարգացել են տարիներ ի վեր։ Դրանք զարգացել են տնտեսական, դիվանագիտական և ռազմական ոլորտներում։ Սակայն ռազմա–տեխնիկական համագործակցությունը սահմանակվում է Ադրբեջանի կողմից իսրայելական զենքերի և զինտեխնիկայի գնմամբ։ Այդ մասին azeri.today–ի հետ զրույցում հայտարարել է Հարվարդյան դպրոցի ավագ գիտաշխատակից Չաք Ֆրեյլիչը։

Ըստ նրա, երկկողմ հարաբերությունների լիմիտը սահմանվել է հենց ադրբեջանական կողմից` Իսրայելում առկա է Ադրբեջանի հետ ռազմավարական շատ սերտ կապեր հաստատելու ցանկություն։

«Հարցը նրանում է, թե ինչքան խորը կցանկանա գնալ Ադրբեջանը։ Այդ առումով Ադրբեջանի դեսպանատան բացումն Իսրայելում կդառնան սիմվոլիկ քայլ, որը կցուցադրեր Բաքվի ցանկությունն էլ ավելի սերտ կապեր հաստատելու համար»,–հավելել է նա։