24.11.2024
Թուրքիան շատ թշնամիներ ունի, որոնք ցանկանում են
prev Նախորդ նորություն

Հայաստանը մասնակցում է Ռումինիայում ՆԱՏՕ-ի վարժանքներին

ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչները մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների զինծառայողների վարժանքներին, որոնք անցկացվում են Ռումինիայի Չինկու զորավարժարանում: Այս մասին հայտնում է AP-ն:


Վարժանքներին հետևում են Ռումինիայի նախագահ Կլաուս Իոանիսը և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Պետր Պավելը: Վարժանքների ընթացքում Ռումինիայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Հայաստանի և Խորվաթիայի զինծառայողները հրաձգություն են կատարել ամերիկյան և ռումինական օդանավերի աջակցությամբ:


Վարժանքները սկսվել են այս շաբաթ և կտևեն մինչև հուլիսի 20-ը: Դրանց մասնակցում են 25 հազար զինվորականներ՝ ավելի քան 20 դաշնակից և գործընկեր երկրներից: