24.11.2024
Պենտագոնը մեկնաբանել է Ռուսաստանից «C-400»-ներ գնելու մասին Թուրքիայի որոշումը
prev Նախորդ նորություն

Թուրքիան շատ թշնամիներ ունի, որոնք ցանկանում են "մեր երկրի կործանումը". Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը շատ թշնամիներ ունի, որոնք ցանկանում են իրենց կործանումը:


“Մեծ քանակությամբ թշնամիներ են սպաում Թուրքիայի կործանմանը: Եթե ես սկսեմ նրանց անունները թվարկել, ապա այն կհանգեցնի մեծ միջազգային ճգնաժամի”, - ասել է նախագահը Թուրքիայում պետական հեղաշրջման կանխման մեկամյակին նվիրված հանրահավաքի ժամանակ Անկարայում:


Այս համատեքստում նա հիշեցրել է, որ Թուրքիայի հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենը բնակվում է Միացյալ Նահանգներում:


Իր ելույթը Թուրքիայի առաջնորդն ավարտել է հետևյալ խոսքերով. “Անցյալ տարվա խռովության ճնշումը ցույց տվեց, որ 20 ժամվա ընթացքում փլուզվեց այն, ինչ կազմակերպվում էր 40 տարի”:


Հիշեցնենք, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջամն փորձը տեղի ունեցավ 2016 թ-ի հուլիսի 16-ին: Գիշերային բախումների հետևանքով զոհվեց ավելի քան 240 մարդ: Թուրքիայի շատ քաղաքաներում անցկացվեցին բազմահազարանոց երթեր ու ցույցեր՝ նվիրված այս իրադարձությանը: