24.11.2024
«Թռչնակը թռավ». Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
prev Նախորդ նորություն

Պենտագոնը մեկնաբանել է Ռուսաստանից «C-400»-ներ գնելու մասին Թուրքիայի որոշումը

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը նշել է, որ Ռուսաստանից «C-400» զենիթահրթիռային համակարգներ ձեռք բերելը Թուրքիայի սուվերեն որոշումն է։ Այս մասին հաղորդում է «Газета»-ն՝ հղում կատարելով Պենտագոնի պաշտոնական կայքին։


«Դա սուվերեն որոշում է»,-պատասխանել է Պենտագոնի ղեկավարը՝ պատասխանելով լրագրողի հարցին «արդյոք ԱՄՆ-ն հավանություն է տալիս նման գործողություններին»։ Միաժամանակ նշել է, որ հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ ռուսական և ՆԱՏՕ-ի համակարգերը ծրագրային անհամատեղելիություն ունեն։


Ավելի վաղ Bloomberg–ը, վկայակոչելով թուրք պաշտոնյային, հայտնել էր, որ Թուրքիան համաձայնվել է Ռուսաստանին 2,5 մլրդ դոլար վճարել Ս–400 զենիթահրթիռային համալիներ գնելու համար։


Նրա խոսքով՝ նախնական պայմանավորվածության համաձայն՝ Թուրքիան Ս–400–ի 2 համալիր կստանա հաջորդ տարվա ընթացքում, որից հետո եւս 2 համալիր կարտադրվի հենց Թուրիքայում։ Ռուսական կողմը դեռեւս հրաժարվել է տեղեկության մեկնաբանությունից։ Bloomberg–ը հիշեցրել է, որ նախկինում Թուրքիան համանման համալիրներ ձեռք բերելու հարցում պայմանավորվել էր նաեւ Չինաստանի հետ, սակայն գործարքից հրաժարվել է ՆԱՏՕ–ի քննադատությունից հետո։ ԱՄՆ ճնշման ներքո Թուրքիան հրաժարվել է չինական ընկերությունից համակարգի գնումից, որը հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ՝ կապված Իրանին հրթիռներ վաճառելու կասկածների հետ։


Միևնույն ժամանակ գործակալությունը նշում է, որ հաշվի առնելով ՌԴ-ՆԱՏՕ լարված հարաբերությունները, Ռուսաստանի հետ ռազմական գործարքի կայացումը նշանակում է, որ Անկարան երես է թեքել Հյուսիսատլանդյան դաշինքից: